Մուշեղ Գալշոյան փաթեթ

Ժամկետը՝ նոյեմբերի 1-10
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողներ
Նպատակը՝

  • ծանոթություն գրողին, նրա ստեղծագործություններին,
  • հայրենի հողին նվիրյալ գրողը,
  • մարմրող, բայց չխամրող հուշեր,
  • մահվան միջով անցած մարդկանց հերոսական մաքառումը, չարին դիմադիր լինելու, վերստին արմատ գցելու անկոտրում կամքը Գալշոյանի պատմվածքներում,
  • այցելություն գրողի ծննդավայր` Թալինի Կաթնաղբյուր գյուղ:

Ընթացքը՝

  • պատմվածքների ընթերցանություն, վերլուծություն-քննարկումներ,
  • ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք,
  • կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում,
  • փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:
  •  


Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում: