Նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Ներկայացնել գլխուղեղի ընդհանուր բնութագիրը։

Մեծ մարդու գլխուղեղը մոտ 1կգ 300գ է։ Գլխուղեղը օրգանիզմում կարևոր օրգաններից մեկն է։ Այն գտնվում է գանգի վերևում։ Գլխուղեղը կազմված է մեծ կիսագնդերից, միջին ուղեղից, միջանկյալ ուղեղից, երկարավուն ուղեղից, վարոլյան կամուրջից և ուղեղիկից

2.Գլխուղեղի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները։

Երկարավուն ուղեղի բաժինը ողնուղեղի վերևի հաստացած կոնաձև մասն է՝ 3 սմ երկարությամբ։

Ֆունկցիան՝

Երկարավուն ուղեղի ֆունկցիաները ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգի գորշունեությունը։ Նրա մեջ են գտնվում ծամելու, խմելու ռեֆլեքսները։

Վարոլյան կամուրջը ներքևից հատվում է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։

Ֆունկցիան՝

Այդ բաժնում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։

Ֆունկցիան՝

Նա պահպանում է մարդու հավասարակշռությունը։

3.Առանձնացնել գլխուղեղի մեկ բաժին գրել, եթե չլինի այդ բաժինը ինչ տեղի կունենա մարդու հետ։

Ես առանձնացրել եմ ուղեղիկ բաժինը և ուսումնասիրությամբ գտել եմ տեղեկություն, որ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

4.Ներկայացնել աչքի կառուցվածքը։

Աչքը կազմված է եղջերաթաղանթից, ծիածանաթաղանթից, բիբից, ակնաբյուրեղից, ակնապատյանից, ցանցաթաղանթից, տեսողական նյարդից, ապակենման մարմինից։

Աչքը ստանում է պատկերը թարս վիճակում, բայց ուղեղը դա թեքում և ստանում է, ինչպես մենք տեսնում ենք։

5.Նորմալ տեսողություն, կարճատեսություն և հեռատեսություն։

6.Դալտոնիզմ։

Դալտոնիզմը առաջանում է 2 ձևով, հիմնականում ուղեղի վնասվածքի պատճառով, բայց նաև հնարավոր է ստանալ, երբ վնասվում է ծիածանաթաղանթը։ Դալտոնիզմի 2 տեսակ կա մակերևույթային և խորը։ Մակերևույթային դալտոնիզմի ժամանակ մարդը կանաչ, դեղին, գազարագույն, կարմիր գույների երանգների տեղը տեսնում են մոխրագույն, իսկ խորը դալտոնիզմի ժամանակ չեն տեսնում ոչ մի գույն։ Տղամարդկանց մոտ դալտոնիզմը տարածված է 8 տոկոսով, իսկ կանանց մոտ 0.5 տոկոսով։