Ինքնահավաններ
Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք ավելի մեծ արժեք ունեն քան իրականում կան։ Այդպիսի մարդիկ իրենց խելացի են պատկերացնում չնայած գիտելիք չունեն։
Նրանք կարող է ընկերասեր ձևանան, բայց օգտագործեն ընկերներին իրենց շահի համար։ Նրանք կարող է բարի ձևանան իրենց անունը ցույց տալու համար։ Իրենց համար աշխարհը սկսվում է, իրենցով և վերջանում իրենցով։ Գուցե այդ մարդիկ կհասնեն բարձր աստիճանի, բայց կգա մի պահ երբ նրանք չեն ունենա ընկերներ և իրենց վստահող մարդկանց։ Պետք չի լինել ինքնահավան ու ինքնասիրահարված։
