Որոշիչ-որոշյալ

1. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

 Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան։
 Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:

Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման, թառել էր դեմքին։

 Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում:

Ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարագանք էին ներշնչում։
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

Մի կին՝ երկարոտ ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։
 Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

2. Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

 որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում: