Պատմություն տնային

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:
Ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից։

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
    Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա ծնվել է Կովկասում սեպտեմբերի 2-ին, 406 թվականին։ Մահացել է մարտ ամսին 453 թվականին։
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
s1200

  • Լեգենդներ Աթիլլայի մասին

«Մի հովիվ նկատել է, որ իր հոտից մի երինջ կաղում է, բայց չէր գտնում նրա կաղալու պատճառները: Մտահոգ, նա արյան հետքեր է նկատել, հետևել է այդ հետքերին մինչև որ նկատել է մի սուր, որի վրա կենդանին վիրավորել էր ոտքը: Հովիվը վերցրել է սուրը եւ անմիջապես բերել է Աթիլլային: Վերջինս ուրախացավ ընծայի համար և, առանց այդ էլ ամբարտավան լինելով, հասկացավ, որ նշանակված է ողջ աշխարհի տիրակալ և որ Մարսյան սրի միջոցով նրան պատերազմներում շնորհվել է հզորություն