Պատմություն

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:
 Միջնադարը սկսվում է 5-րդ դարից մինչև 15-րդ դար:

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ
Պատմության մեջ 4-ից 7-րդ դարերը անվանում են ՙՙԺողովուրդների Մեծ Գաղթի Դարաշրջան:Մինչև Մեծ Գաղթը Եվրոպայում կար միայն մեկ պետություն՝ Հռոմեական Կայսրություն:

3.Գաղթի սկիզբը
Մարդիկ եղանակային տատանումների պատճառով 4-ից 7-րդ դարերի ընթացքում Հռոմեական Կայսրությունից սկսեցին դուրս գալ՝այսինքն գաղթել:

4.Գերմանների տեղաշարժը
Այս տեղաշարժում մեծ դեր է էին խաղում Գերմանիան և Թուրքիան:Իսկ հետագայում նաև Սլավոնական ցեղերը:Գերմանական գոթական ցեղերը հաստատվեցին Դանուբ գետից մինչև Դնեպր գետը

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:
Հռոմեական կայսրությունը բաժանվել է 395թ. հռոմեական բանակը գերմանական ցեղերի հետ միասին Կատալաունյան դաշտում (Գալլիայում) պարտության մատնեց հոներին: 

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:
Այս ճակատամարտից հետո Բարբարոսական ցեղերը գրավեցին Արևմտահռոմեական տարածքները համարյա ամբողջությամբ, թողնելով միայն Իտալիան և հյուսիսային Գալլիան:

Լրացուցիչ

Երեխաները միջնադարում/տեսաֆիլմ/

Ֆիմը դիտելուց հետո առանձնացնել.

1.ամենահետաքրիր հատվածը

2.ինչ նոր տեղեկություններ իմացար

3.ամփոփիր կես էջի սահմանում

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
  • Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի: