Պատմություն
Գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ
Որոշվեց, որ պետք է ստեղծվի հայկական բանակ։ Սակայն՝ ըստ Բաթումի պայմանագրի, Թուրքիայի պահանջող Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ պատճառով 1918-ի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Դիվիզիայի զորայինների թիվը հասնում էր 16000-ի։
Հայաստանը սկսեց դիվանագիտական կապեր հաստատել այլ երկրների հետ։ 1-2 տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց շուրջ 40 պետությունների հետ։ Դեսպանատներ բացվեցին՝ Թիֆլիսում, Վաշինգտոնում, Փարիզում, Տոկիոյում և այլն։
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է պատերազմում հերոսների թափված արյունը։ Կապույտ գույնը խորհրդանշում է կապույտ և խաղաղ երկինքը։ Ծիրանագույնը խորհրդանշում է աշխատանքը։«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:ՀՀ Օրհներգ է ընդունվել Մ․ Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված <<Մեր հայրենիք>> հայրենասիրական երգը