Վայելենք ակնթարթը
Ժամանակը ակնթարթի նման անցնում է։ Ու ժամանակի հետ անցնում է ամեն ինչ։ Ու եթե չհասցնենք վայելել այդ ակնթարթները, ապա կկորցնենք դրան։ Այսօր հունվարի 31-ն է և պետք է հասցնենք վայելել ամեն մի վայրկյանը, քանի որ մյուս տարվա հունվարի 31-ին մենք կլինենք 8-րդ դասարան, ուրիշ դասասենյակում կլինենք, կլինենք ավելի մեծ և ավելի խելացի։ Ոչ մի օր 2022 թվականից էլ հետ չի գա 2023 թվականում։ Մենք երբեք էլ 7-րդ դասարանում չենք սովորի մյուս տարի։ Պետք է մենք վայելենք մեր 7-րդ դասարանում սովորելը, քանի որ 8-րդ դասարանում մենք ուրիշ ավելի դժվար դասեր ենք անցնելու։ Այս պրոցեսը ամեն տեղ նույնն է։ Մենք միշտ հին ժամանակ եղած լավ բաները մոռանում ենք և հիշում ենք նոր բաները։ Եթե մենք ինչ-որ տեղ գրենք մեր հիշողությունները մենք հետո կարդալուց հիշելով կվայելենք անցածը ու այդ ակնթարթները կհասցնենք վայելել կրկին անգամ։ Նման ձև մեզ օգնում են նաև լուսանկարները՝ վայելել անցյալ երկրորդ անգամ։ Բայց դրանք միայն հուշեր են։ Պետք է այնպես անել, որ իրականում էլ կարողանանք հասկանալ վայրկյանի իրական արժեքը, ոչ միայն հուշերում։ Պետք է անել այն, ինչ մեզ դուր է գալիս, անել այն, ինչը անհրաժեշտ է, բայց դա անել այնպես, որ դրանից հաճույք ստանանք։
Մենք երբեք չենք իմանա, թե քիչ հետո ինչ կարող է պատահել, դրա համար պետք է բարի լինել շրջապատի հանդեպ, միշտ ժպտալ, չնեղացնել ուրիշներին