Փարավոնի օձ

12/04/2022

Այսօր մենք արեցինք քիմիական փորձ, որը կոչվում էր «Փարավոնի օձ»։ Փորձի համար մեզ պետք եկավ Կալցիումի գլիկոնատ և չոր սպիրտ։ Առաջին հերթին այրեցինք սպիրտը, հետո դրա վրա դրեցինք կալցիումի գլիկոնատը։ Դրանից հետո սպիրտայրոցով վառեցինք չոր սպիրտը և ստացվեց քիմիական ռեակցիան, որի ընթացքում կալցիումի գլիկոնատը այրվեց և նրա միջից դուրս եկան օձանման պատկերներ։