«Քարանձավի բնակիչները» Սերո Խանզադյան
Մի քանի օր առաջ ավարտեցի Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները» գիրքը։ Գիրքը մի տղայի և շան մասին էր։ Տղայի անունը Վանիկ էր, իսկ շան անունը՝ Ղափլան։
Վիպակն այն մասին էր, որ Վանիկն ու Ղափլանն ընկնում են քարանձավ և այնտեղ ապրում 93 օր։ Վանիկը պետք է իր հորը ուտելիք տաներ, բայց ճանապարհին ոտքերի տակ չնայեց, դիպավ սառույցին ու ընկավ քարանձավ։ Իր մոտ ուներ մի քանի լավաշ, հավ, ընկույզներ, գրքեր, լապտեր և այլն։ Վանիկը հաշվեց, թե մոտավորապես ինչքան ժամանակից իրեն կազատեն (90 օր), ու իր մոտ եղած ուտելիքները փորձեց բաժանել այդքան օրերի վրա։
Տարբեր արկածների, անհաջողությունների ու հաջողությունների հանդիպելով 93 օր հետո կարողացավ դուրս գալ քարանձավից։
Գիրքը կարդացել եմ մեծ հետաքրքրությամբ։ Ինձ այն շատ դուր եկավ։ Գիրքն ինձ սովորեցրեց, որ պետք է լինել խիզախ, չհանձնվող, խելացի, մի քայլ անելուց առաջ լավ մտածել, հույսը չկտրել։
Ընկերներիս խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը։
Leave a Reply