Քերականություն

1. Փորձի՛ր բացատրել, թե ո՛ր նախադասություններն են փակագծերում գրված:

Հռոմի ամենահին կամուրջը` փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի «Ցցաշեն կամուրջ»), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ. թ. ա. 625 թ. է բացվել): Այդ կամուրջը հավանաբար կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել:
Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին (նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված): Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը (այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի «օրինավոր» պատերազմի անբաժան մասը): Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին: Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել:

2. Կետադրի՛ր:

Ընկերս` զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ` դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բանը` մեր ծիրանենին էր, ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին` ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


Տղայի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է մոր խոսքը:
Ծովերի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Անտառի ծառերի արմատները շատ խորն էին թափանցել:
Ֆրանսիայի փողոցները լայն էին և ուղիղ: