Քրիստոնեության ընդունումը

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ

Քաղաքական կացությունր Առաջավոր Ասիայում: Ill դ. վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում: Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները: 296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: Ռազմական գործողությունների մեջ ընդգրկվեցին Հայաստանի և Հյուսիսային Միջազետքի տարածքները: Ներսեհը պարտություն կրեց և ստիպված էր 298 թ. Մծբինում հաշտության պայմանագիր կնքել հռոմեացիների հետ՝ խաղաղության քառասունամյա ժամկետով: Իրավիճակը Հայաստանի համար փոխվեց: Բարենպաստ միջազգային պայմաններում Մեծ Հայքի թագավորությունը հզորության և բարգավաճման նոր շրջան ապրեց:

Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ: I դարում առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից հիմնադրվել էր Հայոց եկեղեցին: IV դ. սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն: Այն կապված է պատմական երկու նշանավոր գործիչների’ Տրդատ Մեծ արքայի և Գրիգոր Լուսավորչի անվան հետ:

Տրդատ III ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում: Ill դ. վերջին Հոոմից Հայաստան էին փախել քրիստոնյա կույսերը (Հռիփսիմյան): Տրդատ III ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել: Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում: Ս. Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Ազատ Մասիսի գագաթից Տրդատն իր թիկունքին ութ մեծ քար է տեղափոխում և տեղադրում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքում: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի Էրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է փրկչական խաչի նշանը: Այստեղից էլ ծագել է էջմիածին անունը։

Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը, գավառապետերը հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում քահանայապետ: Սուրբ Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս: Այնուհետև նա վերադառնում է Հայաստան: Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց գորքը մեծ պատիվներով դիմավորում են Ս. Գրիգորին: Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է Այդպես 301 է քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։

303 թ. կառուցվում է Ս. էջմիածին Մայր տաճարը: Հայոց եկեղեցու աոաջնորդւ արքայի հովանավորությամբ եկեղեցիներ է հիմնում նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում՝ Տարոնում՝ Ս. Կարապետի վանքը Արցախում՝ Ամարասի վանքր և այլն:

Հայաստանի նորակառույց եկեղեցիներում և թեմերում ծառայելու համար նա եկեղեցու պաշտոնյաներ է ձեռնադրում՝ ավելի քան չորս հարյուր եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ: Նախկին հայ քրմերը և նրանց զավակները համալրում են նրանց շարքերը:

Քրիստոնեության պետականորեն ընդունման պատմական նշանակությունը Հայաստանում Քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն ագգապահպան մեծ նշանակության ունեցավ: Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ագգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը:

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր։ Դրանք դարձան ագգային եկեղեցական տոներ՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։ Հայ եկեղեցաշինության գոհարները հարստացրին համաշխարհային մշակույթի գանձարանը: