Ֆիզիկա
1․Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում։
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական ևայլն:
2․Ի՞նչ է հոսանքի աշխատանքը։
Հոսանի աշխատանք կոչվում է փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
3․Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում։ Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը։
U=A/q
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
4․ Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ վոլտը։ Լարման Ի՞նչ միավորներ են գործածական։
Մեկ Վոլտն այն լարումն , որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լեցք տեղափոխվելիս էլեկտրական դաշտը կատարում է մեկ ջոուլ աշխատանք:
Լարման գործածական միավորներ՝ կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ
5․ Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ։
Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ:
6․ Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 120 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 15 Կլ լիցք:
A=Uq
A=120*15=1800Ջ
7․ Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական սալիկի վրա, եթե դրանով 10 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1400 Ջ աշխատանք:
U=A/q
U=1400/10=140Վ
8․ 15 րոպեի ընթացքում ի՞նչ աշխատանք է կատարում էլեկտրական զանգը, եթե այն միացված է 200 Վ լարման ցանցին, իսկ նրանով անցնող հոսանքի ուժը 2.5 Ա է:
U = 200Վ
I = 2,5Ա
t = 15ր = 900վ
A = I*U*t
A=2.5 *200 * 900 = 450,000Ջ