Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ «Նամակ դստերը»

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:


Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ներկայացրե՛ք   պատմվածքի հերոսներին:

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը,
  • սյուժեն հետաքրքիր է ,
  • լարված դեպքեր են նկարագրված,
  • հումորային է պատումը,
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
  • արժանիք չունի:

Պատմվածքը գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ես կարդացի նրա մասին։ Նա Ամերիկացի գրող է։ Նա ահագին հայտնի գրված ստեղծագործություններ ունի։ Այս ստեղծագործությունը նրա մասին էր, որ նա սիրում է իր դստերը։ Պատմվածքում նա ասում է, որ չի հավատում երջանկությանը, նա ասում է, որ նրա դուստրը ապրում է այնպես ինչպես արժանի է։ Առանձնապես պատմվածքը ինձ շատ դուր եկավ, հերոսների կերպարները առանձնապես չի երևում։ Բայց հայրիկի գրված նամակից հասկացվում է, որ նա սիրում է իր դստերը։