1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ

Հայասրանը եւ Օսմանյան կայսրության ու Ռու- սաստանի ռազմաքաղաքական ծրագրերը: Առաջին աշխարհամարտն սկսվեց 1914 թ. օգոստոսի 1–ին (հին տոմարով՝ հուլիսի 19–ին): Անարդարացի ու զավթողա- կան պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների` Անտանտի եւ Եռյակ (մեկ տա- րի անց՝ Քառյակ) միության միջեւ:

Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Ան- տանտի դեմ պատերազմի ժամանակ։ Գլխավոր պատ- ճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվե- լու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտու- թյունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաեւ մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուս- ների դեմ եւ ապագայում միավորել նրանց «Մեծ Թու- րանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաս- տանը: Հետեւաբար Օսմանյան կայսրության պատերազ- մի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաեւ հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:

Ռուսաստանը եւս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիա- յի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սեւծովյան նեղուցներին եւ Կ. Պոլսին, նվաճելու Արեւմտ- յան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Կովկասյան ճակարը 1914–1917 թթ.: Թուրքական հրամանատարությունը կարեւոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուր- քերը կենտրոնացրել էին 300–հազարանոց երրորդ բա- նակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը 1914 թ. հոկտեմբերի 16–17–ը (նոր տոմարով՝ 29–30–ը)* ան- սպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սեւծով- յան նավահանգիստներին, ռուսական կառավարու- թյունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազ- մի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182–հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատա- յին գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչեւ Ուրմիա լճից արեւելք ընկած վայրերը՝ կազմելով 720 կմ:

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրա- դարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9–ից մինչեւ 1915 թ. հուն- վարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամա- նատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը եւ Կարս–Սա- րիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թի- կունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորնե րի հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90–հա- զարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:

Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը եւ տե- ղական թուրք–քուրդ–թաթարական խաժամուժը հաշվե- հարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս։

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաեւ հայկական կամավորական ուժերը հա- սան Մուշի եւ Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:

Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզ- բին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթ- լիսի եւ Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:

Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավե- լություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետեւ կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրա- վեց Տրապիզոն, Երզնկա եւ Բաբերդ քաղաքները:

Այսպիսով` Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրա- վել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրան- սիայի հետ որոշված` Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները եւ շատ քիչ փոփոխություննե- րով այդ դիրքերում մնաց մինչեւ 1917 թ. վերջը: