Մայրամուտ

  • amp maraxux

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ․

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

2. Նկարիր այդ պատկերներից մեկը:

3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես շատ եմ սիրում երեկոյան դուրս նայել և զգալ թե ինչ լավ օդ է երկնքում։ Սիրում եմ նաև դրսում երեկոյան զբոսնել, խանութ գնալ։ Նաև սիրում եմ առավոտյան երբ մառախուղ է լինում։ Մի խոսքով ամենից շատ սիրում եմ առավոտը և երեկոն։

Leave a Reply