Տորք անգեղ
Ղ. Աղայան
Տորք Անգեղ
Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասես մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:
Բառարան
Կորնթարթ- թեք
Կռներ-թևեր
Զարհուրել-վախենալ
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրել 20 գոյական, 10 ածական, մեկ թվական:
Գոմեշ, դեմք, դև, հսկա, կռներ, գերան, սարաժայռ, մեջք, լեռ, լանջ, կուրծք, թուր, եղունգ, ատամներ, բլուր, քիթ, աչք, ամպ, արև
Ուժեղ, ահռելի, դաժան, տգեղ, աժդահա, կորնթաթ, սև-սև, կապույտ, ահարկու, հասարակ
հիսուն
- Դուրս գրել մեկ բարդ բառ, առանձնացնել արմատները:
Մեկտեղ
Մեկ+տեղ=մեկտեղ
- Դեղինով նշված բառերի արմատներով նոր բառեր կազմել
Հին-հնություն
Մարդ-մարդակեր
Արև-արևմուտք
Աչք-աչքալույս
Խոսք-շատախոս
Դեմք-դիմանկար
Leave a Reply