Բույսեր
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Բույսեր աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում։
- Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Բույսի ստորգետնյա մասը գտնվում է հողում, Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսի կառուցվածքը ծաղիկներ, պտուղներ, սերմեր։ Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսի աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
- Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
- Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսը տալիս է թթվածին
- Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
Leave a Reply