Նամակ Ձմեռ պապիկին
Սիրելի, Ձմեռ պապիկ։ Ես Կորյունն եմ, ես ութ տարեկան եմ։ Ազգանունս Գաբոյան է։ Սիրում եմ աշխատել համակարգչով, սիրում եմ շոշափել կենդանիներին։ Չեմ սիրում, երբ ընկերներս նեղանում են ինձանից, չեմ սիրում կռվարար լինել։ Ես մեր սեղանին կոնֆետներ կդնեմ, տորթեր և այլ քաղցրավենիքներ, որպեսզի դու ուտես։ Ես ուզում եմ քեզ մի բանաստեղծություն նվիրել…
Վայ մայրիկ ջան տես ,
Բակն ու դուռը լի,
Ինչքան սպիտակ թիթեռ է գալիս
Այդքան շատ թիթեռ , չեմ տեսել ես դեռ։
Չէ իմ անուշիկ թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան ծաղիկների հետ
Այդ ձյունն է գալիս, փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ թիթեռնիկ լինի։
Ես ուզում եմ քարտեզ, կախարդական փայտիկ ու ձմեռ պապիկի շորեր։
Leave a Reply