Պատմություն
- Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:
Կարթագենը պետություն էր Աֆրիկայի հյուսիսային մասում։ Հիմնադիրները փյունիկացիներն էին՝ Ք․ ա․ 9-րդ դարի վերջին։ Այն այժմյան Թունիսն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը առևտուրն ու նավագնացությունն էին։ Փյունիկացիներն իրար էին կապել Փյունիկիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան։
- Փաստերով հիմնավորել Հռոմի և Կարթագենի միջև պատերազմի պատճառները:
Պատերազմը սկսվեց, որովհետև երկուսն էլ ուզում էին տիրել Միջերկրական ծովի արևմտյան շրջաններին։
Նրանք երկուսն էլ պայքարում էին Սիցիլիային ամբողջությամբ տիրելու համար։
- Բնութագրել Հաննիբալին, Սկիպիոն Աֆրիկացուն:
Հաննիբալ կարթագենացի զորավար էր։ Հաննիբալը համարվում է մեծագույն ռազմավարներից մեկ Եվրոպայի պատմության, ինչպես նաև հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը։ 9 տարեկանից եղել է Հռոմեական հանրապետության երդվյալ թշնամին և Կարթագենի վերջին նշանավոր առաջնորդը։
- Ներկայացնել պատերազմի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամփոփել 10 նախադասությամբ:
Ք․ ա 3-րդ դարում Հռոմի և Կարթագենի միջև պայքար սկսվեց՝ Միջերկրական ծովի արևմտյան կողմերին տիրելու համար;
Պյունիկյան 2-րդ պատերազմը շատ ծանր էր հռոմեացիների համար Ք․ ա 218-201 թթ․։ Կարթագենցիների զորավարը Հաննիբալն էր։ Վերջինիս բանակը Ք․ ա․ 218 թ․ Իսպանիայից մտել էր Իտալիա։ Հռոմեացիները Ք․ ա․ 216 թ․ Կաննեի ճակատամարտում պարտություն կրեցին։ Հետևելով Հաննիբալին և նրա զորքին, հռոմեացիները կարողացան Հարավային Իտալիայում շրջափակել Հաննիբալին։
- Ներկայացնել Հռոմի վարած քաղաքականությունը իրենից կախյալ պետությունների հանդեպ, այդ պետությունների աստիճանակարգությունը:
Պետությունների մի խմբի հետ Հռոմը վարում էր մեղմ քաղաքականություն․ բավական էր, որ նրանք ճանաչեին իր գերիշխանությունը։ Մյուսները պարտավոր էին հարկ վճարել, զինվոր տրամադրել։
Leave a Reply