Մայրենի
Հորթը
Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից նայում:
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Բառերը էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-Փնթի
կածան-ճանապարհ
որոճալ-Որոճել
հորովել-հոռոլո
2.Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
Ըստ բանաստեղծության հորթը կարծես քանդակած մի տերև լինի, մոր լեզվի հետքը նրա ճակատի վրա, ուներ խոնավ դունչ: Նրա ականջի մեկը կախ է մի քիչ:
3.Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
Հորթին շրջպատող բնությունը շատ լուռ և մի փոքր տխուր է: Նաև մի փոքր էլ ձանձրալի հորթի համար:
4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…
Ձորալանջից ներքև քամի է փչում:
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
Գութանը պտտվում է դաշտում:
Leave a Reply