Մայրենի

Ես իմ կյանքը լավ ապրում եմ, իմ կյանքը ինձ համար հետաքրքիր է և լավը։ Իհարկե ես տարբեր սխալներ կամ ուրիշ վատ բաներ եմ արել, բայց դա արդեն անցյալում է և դա անհնար է ուղղել։  Ես իմ կյանքում տարբեր բաներ եմ փորձում սովորել։ Կարևորում եմ ժամանակը, որովհետև ժամանակը թանկ է և հետ բերել չի լինում։ Իմ սկզբունքը այսպիսին է. դնել ինչ-որ հարց և փորձել չհանձնվել և լուծել այդ հարցը։ Իսկ եթե չեմ կարողանում ուրեմն ման եմ գալիս և գտնում եմ ուրիշ ճանապարհ։