Հայոց լեզու
1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Երկրից դուրս հայը աչքերով ուտելով նայում էր Հայաստանի նկարներին։
Ընկերները այնքան խելքը կերան, որ նա էլ լողի գնաց։
վայրկյաններ առաջ լույս աշխարհ եկած ձին փորձեց կանգնել ոտքերի վրա։
Ծնողներս գիշերը ցերեկ արած աշխատում են։
Ես գլխի ընկա ինչպես լուծել այս խնդիրը։
Դաշտամուկը ծակուծուկեր մտնելով փախավ արծիվներից։
2. . Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
Ես ձեռքով արեցի իմ ընկերոջը։
Իմ ընկերը պատահական փայտը մցրեց իմ աչքը
Ես իմ ընկերոջը ձեռքս մեկնեցի, որ բարևեմ։
Ես պահմտոցի էի խաղում և մտա մահճակալի տակ։
բ) որպես դարձվածք:
Ես ձեռքով արեցի այն մարդուն։
Ես տունը այնքան լավ հավաքեցի, որ մտա մայրիկիս աչքը։
Ես ձեռք մեկնեցի անծանոթ մարդու ում օգնություն էր պետք։
Քանի որ ես տնային չէի արել մտա հողի տակ։
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
Ես իմ ձեռքը բերեցի ինձ մոտիկ
Ես առաջին անգամ փորձեցի արեստական լացել և իմ աչքից արցունք ընկավ։
Ես ամեն օր մեր սենյակի լույսն եմ տեսնում։
Ինչու ես հացը ցամաք ուտում։
բ) որպես դարձվածք:
Ես ձեռք բերեցի նոր համակարգիչ։
Ես այնքան վատ պահեցի ինձ որ հայրիկիս աչքից ընկա։
Այսօր իմ նոր հոդվածը լույս տեսավ։
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:
4.Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
Երկու տեղն էլ նույն տեքստն է ուղակի երկրորդում բառերը անցածի հոմանիշներն են։