Գրականություն
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։Երկիր քուն դրավ:Եվ թռչուն թռավ
Հուզված առուն փախ տվավ Սողուն-սողունՁորում մշուշ կախ տվավ:Քամին ելավ վերԱրավ տար ու բեր:
Մոխիր ամպեր ժիր եկանԴալուկ-դալուկՍարի վրա ցիր եկան:Հալեց աշուն օրԿյանքիս սևավոր:
Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:
վար – վեր, տակ
առավոտ -կեսօր երեկո
Ծերուկ -պատանի
սուգ – զվարճանք
կապել – բաժանել
Վառել – հանգցնել
Հոգնած – աշխույժ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:
Իմ կարծիքով շատ մռայլ և անձրևոտ տրամադրություն է արտահայտում։
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:
գործողությունները մեկ բառով:
վար եկան-բարձրացան
բուք արավ-սառնամանիք
մաղ տալով-մաղել
սուգ արավ-վշտանալ
շար եկան-շարվեցին