Գոյական

1. Գրի՛ր տրված բառերի հոգնակի թիվը` անգղեր, ռուսներ, լեռներ, գնորդներ, ստվերներ, ստրուկներ, սլաքներ, արոտավայրեր, վիպագրեր, ժամացույցներ, նրբանցքներ: 

2. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները՝ սովորաբար, երազ, մտացածին, ժպիտ, տախտակամած, Գևորգ, իրենց, հազար տասներեք, ոգի, պարտեզ, անսահման: 

3. Տրված բառերը ձևաբանորեն վերլուծի՛ր (անձնանիշ-իրանիշ, հոլով, թանձրացական-վերացական, հատուկ-հասարակ)՝ նժույգով, ճաշկերույթից, աշտարակ:

4. Ուղղի՛ր նախադասությունները:

Ա. Դավիթ Անհաղթը ներկայացնում է հայ փիլիսոփայական միտքը: 

Բ. Անցած տարի այցելեցինք Նիդերլանդների Թագավորություն: 

Գ. Այդ տարի ամռանը հանդիպեց Մայր Թերեզային:

Դ. Իրադարձությունները տեղի էին ունեցել Հին Հունաստանում: 

Ե. Մեր խմբով այցելեցինք մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Հոլով 

Ուղղական.  ո՞վ, ովքեր, ինչը, ինչեր . տղա(ն), սենյակ(ը)

Սեռական. ո՞ւմ, ինչի՞, ներքին՝ ա, ո, արտաքին՝ ի, ու, ան, ոջ, վա, ց, տղայի, սենյակի

Տրական. ո՞ւմ, ինչի՞ն, երբ, որտեղ,  տղայի(ն), սենյակի(ն)

Հայցական. ո՞ւմ, ինչը, ո՞ւր, որքա՞ն, ինչքան ժամանակ, երբ, տղայի(ն), սենյակ(ը)

Բացառական.  ո՞ւմից, ինչից, որտեղից, երբվանից,  տղայից, սենյակից

Գործիական. ումով, ինչով տղայով, սենյակով

Ներգոյական.  որտեղ, ինչի մեջ, սենյակում

5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինք(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

                Ուղղական-երկինքը, մարդը

                Տրական-մարդուն, երկնքին

                Բացառական-երկնքից, մարդուց

                Գործիական-մարդով, երկնքով

                Ներգոյական-երկնքում

5. Հոլովել տրված բառերը՝
պատուհան
պատուհանը, պատուհանին, պատուհանից, պատուհանով, պատուհանում
գետ
գետը, գետին, գետից, գետով, գետում
քար
քարը, քարին, քարից, քարով, քարում

6. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորության գրադարանում կան շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի, մեջ ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութը հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր ունի: (հյութը):

7.Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝ ալիքների(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

8.  Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձև (ձև) 8643-րդ հաճախորդին(հաճախորդ) ողջունելուց(ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդ (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին(քչեր) է հայտնի, որ 1907 թվականին(թվական) Սպիտակ տանը(տուն) մի ընդունելության(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու(մարդ) ձեռք:

9.  Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

 Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար: