Պատմություն

  1. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում
    Կայսեր իշխանությունը ժառանգական չէր: Նրան ընտրում էին Ծերակույտը և զորքը: Կայսրը կարող էր լինել ցանկացած ազգության և հասարակական խմբի ներկայացուցիչ: Նա ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Կայսեր իշխանությունը սրբացված էր: Կայսրին էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը: Երկրի կառավարման գործում մեծ դեր էին խաղում Ծերակույտը և կայսեր կից սրբազան խորհուրդը: Հուստինիանոսն աշխատում էր կայսրությունը կառավարել միասնական օրենքներով: Նա հրամայեց հավաքել և կարգավորել հռոմեական կայսրերի հրապարակած օրենքները: Այդպես 534 թ. կազմվեց «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն »:
  2. Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից
    Հուստինիանոսը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում:Հուստինիանոս I-ը Բյուզանդիայի կայսրն էր 527–565 թթ-ին։ Նրա օրոք բյուզանդական զորքերը՝ զորավարներ Բելիսարիոսի, Նարսեսիև ուրիշների հրամանատարությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի դեմ, կասեցրել սլավոնների հարձակումները:
    Աղբյուրը

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)
Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ: