Պատմություն

Հիմա ես ձեզ ցույց կտամ Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում
Հայաստանի անկախության վերացումից հետո, հայազգի բազմաթիվ գործիչներ ստիպված էին ծառայության մեջ անցնել Բյուզանդիայում և Պարսկաստանում:Նրանցից շատերը կարողանում էին բարձր պաշտոնների ու աստիճանների հասնել:Մասնավորապես Բյուզանդիայում եղել են հայազգի շատ զորավարներ, գործիչներ և նույնիսկ կայսրեր ու հարստություններ: Հայաստանի անկախության վերացումից հետո, հայազգի բազմաթիվ գործիչներ ստիպված էին ծառայության մեջ անցնել Բյուզանդիայում և Պարսկաստանում:Նրանցից շատերը կարողանում էին բարձր պաշտոնների ու աստիճանների հասնել:Մասնավորապես Բյուզանդիայում եղել են հայազգի շատ զորավարներ, գործիչներ և նույնիսկ կայսրեր ու հարստություններ: Ժառանգելով Հռոմեական կայսրության արևելյան մասը՝ Բյուզանդիան որդեգրել է նաև նրա նվաճողական քաղաքականությունը և շարունակել պայքարը Պարսկաստանի դեմ՝ Արևելքում ու Հայաստանում գերիշխանության հասնելու համար: Հուստինիանոս I-ի ժամանակ Հայաստանի բյուզանդական մասում կատարվել են վարչական վերափոխումներ, որոնց նպատակը երկրում դարեր շարունակ գոյություն ունեցող վարչաքաղաքական կարգը վերացնելն ու բյուզանդականացնելն էր, իսկ հայ նախարարական դասը կազմալուծելու նպատակով փոխել են կալվածքների ժառանգման կարգը: Հայկական տարածքներում մշտական զինական ուժեր ունենալու և հակաբյուզանդական շարժումները ճնշելու նպատակով Թեոդոսիոս II-ը (40-450 թթ.), Հուստինիանոս I-ը և ուրիշներ Հայաստանում ծավալել են բերդաշինություն և քաղաքաշինություն, բերդերում ու քաղաքներում տեղակայել բյուզանդական կայազորներ: VII դարի կեսից Հայաստանում գերիշխելու համար պայքար է սկսվել Բյուզանդիայի և Արաբական խալիֆության միջև: VII–IX դարերում Հայաստանում սկսվել և ապա կայսրության փոքրասիական շրջաններում տարածվել է միջնադարյան աղանդավորական ամենահզոր՝ Պավլիկյան շարժումը, որի դեմ դաժան միջոցներով են պայքարել Բյուզանդական կայսրերը: Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր)։
Աղբյուրներ
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_(%D5%84%D5%A1%D5%AF%D5%A5%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)_%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1026%C2%A0

http://blog.mediamall.am/?id=586

https://my.mamul.am/am/post/68593/%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-(%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)-%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A6%D5%A3%D5%AB-%D5%BE%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC-(%D5%A2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B2)-1-%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D5%A4%D5%B8%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BA%D5%B7%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6