Հայոց լեզու

1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն:

Խումբ, դասարան, բանակ, դեղորայք, ընտանիք, ուսանողություն

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝, ալիքների(ալիք) կապտականաչավուն լուսարձակման(լուսարձակում) տեսքով(տեսք): Ծովային լուսարձակման(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բուսական(բույսեր), այնպես էլ կենդանական(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի(արև) էներգիան լուսային էներգիայի(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների(ռեակցիա)հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ(արտադրություն):

3. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ուղղական ընկեր(ը), սրճարան(ը)

Սեռական ընկերոջ, սրճարանի

Ներքին ա, ո

Արտաքին ի, ու, ան, ոջ, ց, վա

Տրական ընկերոջ, սրչարանին

հայցական ընկերոջ, սրճարան(ը)

գործիական ընկերոջով, սրճարանով

բացառական ընկերոջից, սրճարանից

ներգոյական սրճարանում