Աշունը ճապոնական պոեզիայում
Եթե երբևէ դիտել եք ֆիլմեր կամ նկարներ Ճապոնիայի մասին, ապա կարող եք պատկերացնել աշնան գեղեցկությունը Ճապոնիայում: Թվում է՝ խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների կուսական գեղեցկությունը, բայց ճապոնացի բանաստեղծներին այնուամենայնիվ հաջողվել է դրոշմել աշնան այս չքնաղ պատկերները համառոտ տողերում: Ճապոնական պոեզիայում առանց ավելորդ պաճուճանքների ներկա են և՛ բնությունը, և՛ երաժշտությունը, և՛ ճապոնական ավանդական կրոնից՝ սինտոիզմից բխող բնապաշտական պատկերացումները:
Իմ հայկուն
Նորից անձրև է
Դոփում է ուժեղ գետնին
Աշուն է դրսում