Գիշերային հանդիպում

1. Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ 

Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, 

մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, 

որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին 

թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, 

ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր 

միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ 

Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, 

Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Գրավոր շարադրի՛ր մտքերդ՝ Ինչի՞ է նման ժամանակը, նրա ձայնը…

ժամանակը անտեսանելի բան է, որը միշտ շարժվում է։ Նրա ձայնը այնպիսին է, երբ մարդիկ վազում են ավազի վրայով։ Նաև նա կարող է ունենալ ցածր խշշոցի ձայն։


2. Մեկնաբանի՛ր միտքը , համաձա՞յն ես արտահայտած գաղափարի հետ:

Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, 

օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, 

և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ 

Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, 

թեկուզ սրտի խորքում վախ կար։

ժամանակը անտեսանելի բան է, որը միշտ շարժվում է։ Նա ունի ավազի ձայն, որի վրայով մարդիկ վազում են։ Նաև նա կարող է ունենալ ցածր խշշոցի ձայն։

3. Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։    Իսկ ի՞նչն է կարևոր…

Կարևոր է բառերով կարողանալ օգտվել։

4.Մեկնաբանի՛ր այս միտքը ՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ վախեցիր:

Ոչ ոքից ոչինչ մի ուզի, ոչ ոք քեզ ոչինչ պարտադիր չէ։

5.Կարդա՛ լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը, ո՞ր միտքը կառանձնացնես: Մեկնաբանիր այդ միտքը

― Մենակությունից չե՞ս նեղվում, հայրիկ,– հարցրեց Թոմասը։

Ծերուկը փալասով մաքրեց փոքրիկ բեռնատարի հողմնապակին։

― Առանձնապես չէ։

― Իսկ ինչպե՞ս է, Մարսը դո՞ւր է գալիս։

― Լավ է, միշտ մի նոր բան կա։ Երբ անցած տարի առաջին անգամ եկա, ինքս ինձ ասացի՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր։

Երբ Թամասի հայրը առաջին անգամ եկել էր նա իր մտքում ասաց, որ կանխագուշակումներ չանի, ոչ ոքից ոչինչ չպահանջի և որ ոչինչից չզարմանա։