Որոնումներ

Մարդիկ իրենց կյանքում միշտ ինչ, որ բան են որոնում։ Իրենց կյանքի առաջ նպատակ են դնում։ Մարդիկ շատ երկար կարող են որոնել իրենց ուզածն, գտնելուց հետո մարդ եթե աշխատի իր նպատակին հասնելու համար, նա կհասնի։ Մարդիկ երբ հասկանում են ինչ են ուզում, կարող են տարբեր տեղերից օգտվել և վերջում հասնել իրենց ուզածներին։ Եթե մարդ ուզում է ծրագրավորող դառնա նա տարբեր տեղերից ստանում է այդ ծրագրավորման հիմքը, մարդիկ հիմնականում գիտելիք են ստանում համացանցից և իրենց նապատակի պրոֆեսիոնալներից։ Միշտ պետք է համբերատար լինել, որպիսի հասնես քո ուզածին։ Դանդաղ պետք է սովորել, որ ոչինչ բաց չթողնել։ Մարդիկ իրենց նպատակը հաղթահարելուց հետո իրենց առջև դնում են նոր նպատակներ, որոնք իրենց դուր են գալիս այդ պահին և սկսում որոնման նոր ճանապարհ։ Այդ ցիկլը շարունակվում է մինչև մարդու կյանքի վերջ։