Բայեր

1.     Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազելխմել, պարտեզ, պայման, խոսելմտադրվելմտածելերազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնելցանկանալ:

2.     Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

3. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:

Մեր դպրոցի առաջին հարկում մարմարյա սրահ կա, որտեղ ամեն ուրբաթ մեդիաուրբաթ է։

Բոլորը իրենց աշխատավարձի որոշ տոկոսը վճարում են պետությանը, դա կոչվում է հարկ։

Մարդիկ աշխատանքից հետո ստանում են իրենց վաստակած փողը։

Որսորդությունից առաջ մարդիկ փող են հնչեցնում, որ հավաքեն բոլորին մի տեղում։

Ծովի ափը, որտեղ մենք կանգնել էինք շատ գեղեցիկ էր, բայց տհաճ հոտ ուներ։

Այսօրվա քիմիայի դասաժամից հետո ես հասկացա, որ նույնիսկ լվացվելուց հետո ձեռքի ափերի վրա շատ բակտերիաներ կան

4. Առանձնացրո՛ւ հականիշների հինգ զույգ՝ հերկել-հաստատել, կանուխ-ուշ, բիրտ-քնքուշ, վռնդել-հրավիրել, երկչոտ-համարձակ, էջ-թերթ, թեժ-մարմանդ,

առաջին-միջին, փութկոտ-դանդաղկոտ