Գարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծության մեջ, գարունը շատ հետաքրքիր ձևով ներկայացրած է։ Բանաստեղծության մեջ օգտագործված են տարբեր հետաքրքիր բառեր և բառակապակցություններ, օրինակ պայծառ, ծաղիկ վառել։ Իմ կարծիքով Տերյանի պատկերացման մեջ շատ գեղեցիկ և գունավոր գարուն է։ Գարնանից բացի նա ներկայացրել է նաև սեր։ Բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ։