Բայ

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևել:
Բ. Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սուրալ:
Գ. Ոչնչացնել, բոլորել, նույնականացնել, ամբողջացնել:
Դ. Կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել:
Ե. Վա՜յել, մկկալ, տ՜զզալ, թր՛խկալ:

2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդրադառնալ, վերանայել, արտագրել, հակաճառել, մակագրել, ստորագրել:

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:

Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Հարադրական է

4. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Խումբ Ա-ում կան պարզ և սոսկածանցներ

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Բ խմբում կան պարզ և սոսկածանցներ

5. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկերանալ, թանձրանալ, խորանալ:

Բ. Վախենալ, կամենալ, մոտենալ:

Գ. Հասնել, անցնել, հագնել:

Դ-. Թռչել, սառչել, դիպչել:

 6. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:


Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:

7. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է-ան-ը դառնում է աց

մոտենալ-մոտեցել է-են-ը դարձել է եց

դալկանալ-դալկացել է- ան-ը դառնում է աց

ամրանալ-ամրացել է- ան-ը դառնում է աց

գտնել-գտել է-ն-ն սղվել է

տեսնել-տեսել է-ն-ն սղվել է

թռնել-թռել է-ն-ն սղվել է

փախչել-փախել է-չ-ն սղվել է

հասցնել-Հասցրել է-ն-ն դարձել է ր

մեծացնել-մեծացրել է- ն-ն դարձել է ր