Բայի կրկնություն

  • Մայրենի

 1. Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝  բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ:

Օրինակ`
 Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:
Աղավնին հավատարիմ է:-Խելացի աղավնին մարդուն հավատարիմ է
Հնդիկներն են կառուցել քաղաքը:-Հին հնդիկներն են կառուցել այս գեղեցիկ քաղաքը։
Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար:
Գիտնականը փորձում էր հասկանալ:-Խելացի գիտնականը փորձում էր հասկանալ

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:-Մեծ ավտոբուսը լիքն էր ուղևորներով։
Քարանձավի մուտքը փակ էր:-Լայն քարանձավի մուտքը փակ էր։

2. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:-Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:-Երկրորդ խողովակաշարը կառուցելիս պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:-Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ։

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:-Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում։
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:-Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի լինիր։
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:-Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։