Թուխ մանուկ
Մենք գնացել էինք «Թուխ մանուկ» մատուռ, որը գտնվում է Լուսագյուղում։ Նախքան գնալը մենք համացանցից տեղեկություններ փնտրեցինք այդ վայրի մասին և ռադիոնյութ պատրաստեցինք.
Առավոտյան տողանից հետո ճանապարհ ընկանք։ Ավտոմեքենայի մեջ մուլտֆիլմ նայեցինք։ Ճանապարհը տևեց մոտ 2 ժամ։
Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Դիմացը սարեր էին, խոտերի մեջ կովեր էին արածում, շատ ծառեր կային, կային նաև առվակներ։ Առվակների մոտ մենք արտասանեցինք Համո Սահյանի «Մեր այգու դռան մոտով» բանաստեղծությունը։ Շուրջը մշակած քարեր կային։ Եկեղեցին այդքան էլ բարձր չէր։ Մենք բարձրացանք, երգեցինք Կոմիտասի «Հայր մեր» երգը և իջանք։ Մենք մեր ուտելիքները կերանք, խաղացին «Պանտանիմա»։ Այնտեղ մի հին, փչացած ավտոմեքենա կար։ Տղաներով նստեցինք նրա մեջ ու իբր վարում էինք, մեկ էլ մեղուն մատս կծեց։ Այնտեղ շատ ցուրտ էր, դրա համար շատ շուտ հետ վերարձանք։
Ինձ շատ դուր եկավ այդ օրը։
Leave a Reply