Կյանքի համը

Իմաստունին հարցրին.
Կարո՞ղ եք բացատրել, թե որն է մարդու կյանքի նպատակը:
«Չեմ կարող», — պատասխանեց նա:
Հետո նրան հարցրին.

Ո՞րն է կյանքի իմաստը:
«Ես չգիտեմ», — պատասխանեց իմաստունը:
«Այդ դեպքում ի՞նչ գիտի ձեր իմաստությունը կյանքի մասին»:
Իմաստունը ժպտաց։
«Կյանքում նպատակն ու իմաստն այնքան էլ կարևոր չեն։ Գլխավորը նրա համը զգալն է։ Ավելի լավ է կարկանդակ ուտել, քան դրա մասին խոսել…

Աղբյուր