Բայի սեռը
1. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ`
գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-թխվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:
2. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: —
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս նկարը պատին է ամրացվել պապիկիս կողմից։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Այս գիրքը կարդացվել է ընկերոջս կողմից
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից:
Շունը կապված էր ծառից տիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:
Առավոտվա դեպքը տարբեր ձևերով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից։
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Փոթորկի մասին մարդկանզ զգուշացվեց ինստիտուտի աշխատակիցների կողմից։
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Այդ երեխան գտնվել էր անտառի որսորդների կողմից։
3. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):
Օրինակ`
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանխ է թաղել։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևն ու քամին մաշել, հարթացրել էին քարը։
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևը խանձել էր արտերը։
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին։