Բայի եղանակը

1. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել էընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:


2. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են):

Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է):

Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):
3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: սահմանական եղանակ
Բ. Գնաս,գնայիր։ Ըղձական եղանակ
Գ. Կգնաս, կգնայիր: Ենթադրական եղանակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: Հարկադրական եղանակ
Ե. Գնա՛, մի՛ գնա: Հրամայական եղանակ