Աստղադիտակի մասին
Աստղադիտակը հավաքում է լույսը և ձագարի նման ուղղում
դիտորդի աչքի մեջ՝ հնարավորություն տալով տեսնել անզեն աչքով
անտեսանելի առարկաները: Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝
ամենապարզից՝ ձեռքում պահվող ոչ մեծ դիտակից, մինչև հատուկ
կառույցներում` աստղադիտարաններում, տեղակայված վիթխարի
աստղադիտակները:
XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին
դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով
ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական
մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը
սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:
Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը
իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ
և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր
ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը բազմաթիվ նոր
աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:
Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող
աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի,
Արեգակի և մոլորակների վերաբերյալ:
1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝
ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը
փոխարինված էր գոգավոր հայելիով:
Աստղադիտակները, որոնք հավաքում են լույսը, կոչվում են օպտիկական:
Պարզագույն ռեֆրակտորը կազմված է խողովակից և դրա ծայրերում դրված 2
ոսպնյակներից: Առաջին ոսպնյակը՝ օբյեկտիվը, հավաքում է հեռավոր
առարկայից եկող լույսը և դրա ճառագայթները կենտրոնացնում միատեղ՝
առարկայի պատկերը ստանալու համար: Այդ պատկերը մեծացվում է երկրորդ
ոսպնյակով՝ օկուլյարով, որի միջով մենք դիտում ենք հեռավոր առարկան:
Աստղադիտակ-ռեֆլեկտորում լույսը հավաքվում է թասաձև գոգավոր հայելու
օգնությամբ: Գլխավոր հայելին հավաքում է լույսը մեկ այլ, ոչ մեծ հայելու մեջ,
որն այն անդրադարձնում է օկուլյարի մեջ:
Հաբլի ուղեծիրը Երկրի ուղեծրի աղավաղումներից դուրս թույլ է տալիս նրան նկարել ծայրաստիճան բարձր որակի պատկերներ՝ գրեթե առանց ետին պլանի լույսի։ Հաբլի Deep Field-ը տեսանելի լույսով ամենամանրամասն նկարներից է, որը թույլ տվեց խոր հայացք գցել տիեզերք։ Հաբլի բազմաթիվ հայտնագործությունները բերել են աստղաֆիզիկայի մեջ բեկումնային առաջընթացների, ինչպիսին է, օրինակ, Հաբլի օրենքը։
Չնայած, որ Հաբլը չի եղել առաջին տիեզերական աստղադիտակը, այն ամենամեծերից է ու ամենաբազմակողմանին։ Այն հայտնի է և որպես կարևոր հետազոտական գործիք, և որպես հասարակայնության հետ կապերի միջոց աստղագիտության համար։