Հարրի Փոթեր գրքի մասին

Ես կարդացի և վերջացրեցի «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գիրքը։ Գիրքը Հարրի Փոթերի մասին էր։ Հարի Փոթերի դպրոցում այս գրքի մեջ կատարվում էր Հրե գավաթի մրցույթը։ Այդ մրցույթին կարող էին մասնակցել 6-րդ դասարանից բարձր մարդիկ։ Ինչ-որ կերպ Հարրիի անունը ընկել էր գավաթի մեջ։ Գավաթը հանեց տարբեր դպրոցներից մեկական մարդու անուն, բայց Հոգվարթսից 2, Սեդրիքին և Հարրիին։ Առաջին առաջադրանքում Հարրի փոթերը պետք է վիշապի մոտից ձուն վերցներ իր ցախավելով։ Նա դա արեց։ Երկրորդ առաջադրանքին մասնակցելու համար նա պետք էր ձվի միջից բանալին գտնել։ Գտնելու համար նրան Սեդրիքը հուշեց, որ ձուն պետք է ջրի տակ բացի։ Երկրորդ առաջադրանքի սկսվելուց առաջ Հարրի Փոթերը կերավ կախարդված մի բան, որը օգնեց նրան շատ երկար ջրի տակ մնալ։ Երկրորդ առաջադրանքի համար նա պետք է գնար ջրի տակ և դուրս բերեր իրեն թանկ մարդու։ Նա դուրս բերեց Ռոնին և ուրիշ աղջկա։ Երրորդ առաջադրանքը լաբիրինթ էր, որը Հարրին և Սեդրիքը միասին անցան, բայց հայտնվեցին Վոլդեմորի մոտ։ Վոլդեմորի օգնականը սպանեց Սեդրիքին, իսկ Հարրին կռվեց Վոլդեմորի հետ։ Նա վերցրեց տելեպորտ անող իրը և Սեդրիքի մարմնի հետ գնաց դպրոց։ Այնտեղ նրան սպասում էին բոլորը։ Նա շատ հուզված էր, որ իր պատճառով Սեդրիքը մահացավ։ Հետո արդեն Խևաչք Մուդին Հարրիին տարավ իր սենյակ և ասաց, որ իր պլանը աշխատել է և այդ ժամանակ ներս մտավ Դամբլդորը և բոլորը հասկացան, որ Խևաչք Մուդիին իսկականում 7 բանալիով փակված էր, իսկ Խևաչք Մուդիի դերում Վոլդեմորի մահակերներից մեկն էր։