Հայոց լեզու
1. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:
2. Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
Կրիան և նապաստակը կռվեցին, թե ով է ավելի արագավազ։ Նրանք ընտրեցին սկիզբը և վերջը, սկսեցին մրցույթը։ Նապաստակը կասկանում էր, որ կրիան շատ դանդաղ է և որ նա կհաղթի և որոշեց քնել։ Կրիան այդ ժամանակ առանց հանգիստի վազում էր ու վազում։ Այդպես նա նապաստակից առաջ անցավ և հաղթեց։
3. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ:
Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով: