Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության և ողջ Կովկասի 35 միդիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը սակայն այսօր սևանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ՝ Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարևանությամբ գտնվող քաղաքների ինչպես նաև լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը։ Սկսած 1930-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը՝ խաթարելով ջրակենսաբանական պրոցեսները և ամբողջ էկոհամակարգը: Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամը նպատակ ունի լուծել Սևանա լճի վերոնշյալ բնապահպանական խնդիրները տարբեր բնապահպանական միջոցառումների միջոցով: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան Հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների շահույթից, ինչպես նաև լճում տեղակայված տնտեսությունների կողմից յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ձկան վաճառքից 200 դրամ Հիմնադրամին փոխանցվող վճարներից: