Փափկամարմիններ

Ինչպես արդեն գիտեք, փափկամարմինները ունեն մոտ 130.000 տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 7 հիմնական դասերում: Միասին կդիտարկենք փափկամարմինների տիպի երեք դաս:

1. Փորոտանիների դաս.

2.Երկփեղկանիների դաս

3. Գլխոտանիների դաս.

Փորոտանիների դաս Այս դասին է պատկանում փափկամարմինների մեծամասնությունը, մոտ 90.000 տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է 1−2 զույգ շոշափուկներ և 1 զույգ աչքեր:

Երկփեղկանիների դաս Ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: 

Գլխոտանիների դաս Այս դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ 700 կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են: Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխիցիրանից և 8−10 երկար շոշափուկներից: Բարձրակարգ գլխոտանիների խեցին ապաճել է և պահպանվում է որպես թիթեղիկ, որը տեղակայված է մարմնի մեջ: Բացառություն են կազմում միայն նաուտիլուս ցեղին պատկանող գլխոտանիները, որոնց մոտ խեցին պահպանվել է: