Գեղձերի տեսակները
Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:
Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։
Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, օրգանիզմի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:
Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։
Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։