Հավասարաչափ արագացող շարժում
1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
Շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:
2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:
ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
Միավորների միջազգային համակարգում արագացման չափման միավորը մ·վ−2-ն է (մ/վ2)։ Բանաձևը a=v/t