Մարդն ու հասարակությունը

Անձն անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ:  Անձի ձևավորման գործում  որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը  նպաստում  է նաև այն սոցիումը, որտեղ  նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը:

Անձի տեղն ու դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով  հենց հասարակության առանձնահատկություններից՝ փակ, հայրիշխանական հասարակության մեջ, որպես կանոն, մարդը նախապես սահմանում է իր տեղը, այն դերը, որն ինքը ստանձնելու է հասարակության նկատմամբ: Օրինակ՝ նման հասարակության մեջ, որպես կնոջ դեր, իսկ հաճախ նաև, որպես կնոջգոյատևման միակ նպատակ, համարվում է երեխայի դաստիարակությունն ու ընտանեկան խնամքը: Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։