Ազատություն
- Ինչ է ազատությունը
Ազատությունը շատ հավես բան է, երբ մարդ ազատ է նա կարող է անել ինչ ուզում է և երբ ուզում է։ Իմ կարծիքով չկա մարդ ում դուր չի գալիս ազատությունը, երբ դու ինչ ուզում անում ես, իմանալով ինչ է լինելու արածներից հետո։ - Ազատություն տեսակները
Ազատության հիմնական տեսակները 5-ն են դրանք են Խոսքի ազատությունը, Մորֆոլոգիկ ազատությունը, Ստեղծագործական ազատությունը, Քաղաքական ազատությունը և Կրոնի ազատությունը։
- Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։
- Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
- Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
- Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
- Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։
- Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին:
Մարտին Լյութեր Քինգ, ամերիկացի բապտիստ (բողոքական եկեղեցու հետևորդ), հոգևորական և ակտիվիստ, որը դարձել է քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ սկսած 1954 թվականից մինչև 1968 թվականը՝ իր մահը։ Քինգը ավելի շատ հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, որը պետք է իրականացվի ոչ բռնի և քաղաքացիական անհնազանդության միջոցով՝ ոգևշնչվելով իր քրիստոնեական գաղափարներով և Մահաթմա Գանդիի ծավալած ոչ բռնի գործունեությամբ։Քինգն առաջնորդում էր 1955 թվականի Մոնտգոմերիի ավտոբուսային բոյկոտը և 1957 թվականին դարձավ Հարավային քրիստոնեության առաջնորդության կոնֆերանսի առաջին նախագահը։ Այս կոնֆերանսի շրջանակներում նա առաջնորդեց 1962 թվականի ձախողված պայքարը սեգրեգացիայի (խտրականություն, զատում) դեմ Օլբանիում և օժանդակեց 1963 թվականի ոչ բռնի բողոքի ցույցերի կազմակերպմանը Բիրմինգհեմում, Ալաբամայում։ Նա նաև օժանդակել է 1963 թվականի դեպի Վաշինգտոն երթի կազմակերպմանը, որի ժամանակ էլ հնչեցրել է իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը։
- Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,