Հաղպատի և Սանահինի վանային համալիր
Հաղպատի և Սանահինի վանքային համալիրում են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, գրատունը, Համազասպի ժամատուն, Զանգակատուն, սեղանատուն, Վանքի աղբյուր, Սուրբ Գրիգոր եկեղեցին և հուշարձաններ։ Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից է Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210-1225), որը կառուցված է եկեղեցու արևմտյան կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում: Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արևելյան և արևմտյան ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի: Հաղպատ անունը դրվել է այս լեգենդից։
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։
Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։
Leave a Reply