Երկրաբանական թանգարանում

Այսօր մենք գնացել էինք Երկրաբանական թանգարան։ Այն գտնվում էր համալիրի մոտակայքում։ Թանգարանում մեզ ասացին թե ով է ստեղծել թանգարանը և ինչի համար։ Ստեղծողի անունը Հովհաննես էր։ Սկզբում մեզ պատմեցին, թե երբ է ստեղծվել թանգարանը։ Հետո մենք գնացինք հայկական մեծ փղի ոսկորների մոտ, որը մոտավորապես 8 տարեկան էր։ Այդ փիղը գտնվել էր Գյումրիի տարածքում։ Փիղը շատ մեծ էր։ Դրանից հետո մեզ ցույց էին տալիս տարբեր հանածոներ օրինակ օբսիդիան կամ նավթ։ Ամենավերջում մենք գնացինք ուրիշ սենյակ որտեղ ամեն տեղ տարբեր քարեր էին։ Այնտեղ կային նույնիսկ ոսկի և ալմաստ։ Ես այնտեղ նկատեցի նաև զմրուխտ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Վերջում մեզ ցույց տվեցին Ռուսաստանի վրա ընկած երկնաքարը և մենք ետ եկանք դպրոց։